Մատչելիության հղումներ

Արմեն Գրիգորյանն իր բրիտանացի գործընկերոջն է ներկայացրել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում


Միացյալ Թագավորություն կատարած այցի ընթացքում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր հանդիպել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սթիվեն Լովգրովի հետ:

ԱԽ գրասենյակը հաղորդում է, որ հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանը իր զրուցակցին է ներկայացրել անվտանգային իրավիճակը Հարվային Կովկասում, ինչպես նաև Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը տարածաշրջանի անվտանգային մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ:

Զրուցակիցները կարևորել են Հայաստանում ընթացող ժողովրդավարական շարունակական բարեփոխումները, որոնք կարևոր դերակատարություն ունեն երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում: Ինչպես նաև քննարկել են Հայաստանի Հանրապետություն-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր:

Արմեն Գրիգորյանը իր բրիտանացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG