Մատչելիության հղումներ

Հուլուսի Աքար․ C-400-ների հարցում Վաշինգտոնը տարբեր քաղաքականություն է որդեգրել Թուրքիայի և Հնդկաստանի հանդեպ


Թուրքիայի պաշտպանության նախարարի համոզմամբ, Միացյալ Նահանգները Անկարայի կողմից ռուսական սպառազինության ձեռքբերման հարցում երկակի ստանդարտներ է կիրառում։ Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարն այս մասին ասել է Hurriyet պարբերականի հետ զրույցում։

Այսօր հրապարակված հարցազրույցում Աքարը նշել է, որ խոսքը ռուսական արտադրության C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման մասին է։

«Այս հարցում Միացյալ Նահանգները մի քաղաքականություն է որդեգրել Թուրքիայի հանդեպ և մեկ այլ քաղաքականություն՝ Հնդկաստանի», - հայտարարել է Աքարը՝ ընդգծելով, որ «ամեն ինչ շատ ավելի դյուրին կընթանա, եթե Միացյալ Նահանգները տեսնի Թուրքիայի իրական բարեկամությունը, դաշնակցային տրամադրվածությունն ու ուժը»։

Hurriyet-ի պնդմամբ, Վաշինգտոնը պատրաստ է բացառության կարգով ռուսական արտադրության ՀՕՊ համակարգերի ձեռքբերման պատճառով պատժամիջոցներ չսահմանել Հնդկաստանի նկատմամբ։ Ավելի վաղ նույնատիպ համակարգերի ձեռքբերման հետևանքով Թուրքիան հայտնվել էր Սպիտակ տան կողմից սահմանված պատժամիջոցների թիրախում։

C-400-ների ձեռբքերման շուրջ Հնդկաստանի և Մոսկվայի միջև համաձայնագիրը ստորագրվել էր 2018 թվականի աշնանը, մատակարարումները մեկնարկել էին անցած տարի։

XS
SM
MD
LG