Մատչելիության հղումներ

Վատիկանը չեղարկել է Հռոմի պապի և Ռուսաստանի պատրիարքի հանդիպումը


Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, արխիվ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, արխիվ

Ուկրաինայի պատերազմի պատճառով Վատիկանը չեղարկել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և Ռուսաստանի պատրիարք Կիրիլի հանդիպումը։ Այս մասին Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հայտարարել է արգենտինական La Nación թերթի հետ զրույցում։

Ֆրանցիսկոս պապը ափսոսանք է հայտնել հանդիպումը չեղարկելու համար, սակայն, ինչպես հավելել է, պատերազմի ընթացքում հանդիպելը կարող է «մեծ շփոթություն» առաջացնել։

Այն նախատեսված էր առաջիկա հունիսին Երուսաղեմում։ Դա կլիներ պատմության մեջ կաթոլիկ եկեղեցու ղեկավարի և Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի երկրորդ հանդիպումը, առաջին անգամ նրանք հանդիպել են 2016 թվականին Կուբայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG