Մատչելիության հղումներ

Մարիուպոլի ուկրաինացի հրամանատարը ԱՄՆ, Բրիտանիայի, Թուրքիայի և Ուկրաինայի առաջնորդներին կոչ է արել փրկել իր զինվորներին


Ուկրաինա - Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում մարտական գործողություններ են, 18-ը ապրիլի, 2022թ․

Մարիուպոլի մարտերին մասնակցող ուկրաինացի հրամանատարը Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի և Ուկրաինայի առաջնորդներին կոչ է արել փրկել իր զինվորներին և «Ազովստալ» գործարանի տարածքում նրանց հետ մնացած խաղաղ բնակիչներին։

«Սա կարող է լինել մեր վերջին կոչը: Մեզ, հնարավոր է, մնացել ընդամենը մի քանի օր կամ ժամ», - ասել է մայոր Սերգեյ Վոլինան այս գիշեր Facebook-ում հրապարակած տեսաուղերձում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում պատսպարվող ուկրաինացի զինվորականերին կոչ է արել այսօր դադարեցնել մարտական գործողությունները և վայր դնել զենքերը՝ երաշխավորելով նրանց կյանքը։

Նույն առաջարկն արվել էր նաև նախօրեին, բայց ուկրաինացիները չէին արձագանքել:

XS
SM
MD
LG