Մատչելիության հղումներ

«Ազով»-ը Մարիուպոլից տեսանյութ է հրապարակել


Ուկրաինա - Անօդաչու թռչող սարքից արված նկարահանումներում «Ազովստալ»-ի տարածքն է, Մարիուպոլ, 19-ը ապրիլի, 2022թ․
Ուկրաինա - Անօդաչու թռչող սարքից արված նկարահանումներում «Ազովստալ»-ի տարածքն է, Մարիուպոլ, 19-ը ապրիլի, 2022թ․

Մարիուպոլում «Ազովստալ» գործարանի տարածքում շրջափակված ուկրաինական «Ազով» գումարտակը դրոնով նկարահանված տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, որ պաշարված քաղաքում մարտերը շարունակվում են։

«Ազով»-ի Տելեգրամի էջում տեղադրված հայտարարությունում ասված է, որ հակագրոհ է ձեռնարկվել ռուսական ուժերի դեմ։

Անկախ աղբյուրներից այդ տեղեկատվությունը հնարավոր չէ ճշտել։

Ծայրահեղ ազգայնական համարվող «Ազով» գումարտակը ձևավորվել է 2014 թվականին՝ Անդրեյ Բիլեցկիի գլխավորությամբ։ Այնուհետև այն միացել է Ուկրաինայի Ազգային գվարդիային։ Գումարտակի մարտիկների մեծ մասը Բիլեցկիի «Ազգային կորպուս» ծայրահեղ աջակողմյան քաղաքական խմբի անդամներ են։

XS
SM
MD
LG