Մատչելիության հղումներ

Իրանը հայտարարում է Պարսից ծոցում օտարերկրյա նավ առգրավելու մասին


Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմանավը Պարսից ծոցում, արխիվ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմանավը Պարսից ծոցում, արխիվ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Պարսից ծոցի ջրերում առգրավել են օտարերկրյա նավ, որը բեռնված է եղել, ինչպես պնդում են, մաքսանենգ դիզելային վառելիքով, փոխանցում է կառավարական IRNA գործակալությունը:

Նավի անձնակազմի յոթ անդամները կալանավորվել են, հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները։

Հստակ չէ, թե երբ է առգրավվել նավը, որ երկրին է այն պատկանում, պարզ չէ նաև անձնակազմի ազգութային պատկանելությունը։

Պետական սուբսիդիաների և ազգային արժույթի անկման պատճառով Իրանի վառելիքի գինը համարվում է աշխարհի ամենաէժաններից։ Անցյալ շաբաթ պաշտոնական Թեհրանը հայտարարեց ավելի քան 220 հազար լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող օտարերկրյա նավի առգրավման և անձնակազմի 11 անդամների ձերբակալության մասին, այդ միջադեպի առնչությամբ ևս Իրանի իշխանությունները մանրամասներ չեն հայտնել։

XS
SM
MD
LG