Մատչելիության հղումներ

Իրանը հաղորդում է Պարսից ծոցում տեղի ունեցած միջադեպի մասին


Իրանի պետական հեռուստատեսությունը նախօրեին հաղորդել է Պարսից ծոցում տեղի ունեցած միջադեպի մասին, որի ընթացքում իրանական և ամերիկյան ռազմանավերի միջև բախման իրական վտանգ է ստեղծվել:

Իրանի հեռուստատեսությունը ապրիլի 15-ին Պարսից ծոցում կատարված մի տեսագրություն է ցուցադրել, որում հստակ երևում է, թե ինչպես են Հեղափոխության պահապանների կորպուսի կազմում գործող ռազմանավը և Պարսից ծոցում գտնվող ամերիկյան ռազմանավերից մեկը ընդհուպ մոտենում միմյանց:

«Հեղափոխության պահապանների կորպուսը և Իրանի զինված ուժերը ուշի ուշով հետևում են օտարերկրացիների վտանգավոր գործողություններին` դիտարկելով դրանք որպես սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը», - նշված է կորպուսի հայտարարության մեջ:

Ամերիկյան կողմն, իր հերթին, նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել միջազգային ջրերում, դրանում ընդհանուր առմամբ ներգրավված է եղել 11 իրանական և 6 ամերիկյան ռազմանավ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG