Մատչելիության հղումներ

Կիևում գիշերը հզոր պայթյուններ են որոտացել


Ուկրաինա - Կիևի փողոցներից մեկում, մարտ, 2022թ․
Ուկրաինա - Կիևի փողոցներից մեկում, մարտ, 2022թ․

Ուկրաինական Տելեգրամ ալիքների փոխանցմամբ՝ Կիևում այս գիշեր մի շարք հզոր պայթյուններ են տեղի ունեցել։

Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Լեսյա Վասիլենկոն Twitter-ում գրառմամբ հայտնել է երեք հզոր պայթյունների մասին, որոնք հնչել են մայրաքաղաքում «մեկը մյուսի հետևից»։ «Ամենայն հավանականությամբ, Պուտինը զայրացած է «Մոսկվա»-ի [հածանավի] խորտակման պատճառով», - գրել է նա։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հաղորդել էր, որ Սև ծովում պայթյունից և հրդեհից վնասված Ռուսաստանի ռազմական նավատորմի «Մոսկվա» հրթիռային հածանավը փոթորկի պայմաններում քարշակման ընթացքում խորտակվել է:

Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչները պնդում են, որ «Մոսկվա» հածանավը խոցվել է ուկրաինական «Նեպտուն» հրթիռներով։ Ռուսաստանը դա չի հաստատում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG