Մատչելիության հղումներ

Արցախի նախագահը հանդիպել է ՊԲ բարձրագույն հրամկազմի հետ


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, արխիվ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, արխիվ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Պաշտպանության նախարարություն և հանդիպել Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ:
Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ Հարությունյանը նախ լսել է ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանի զեկույցը շփման գծի օպերատիվ-մարտավարական իրավիճակի վերաբերյալ, ապա մանրամասն անդրադարձել Արցախում ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումներին: Խոսելով անվտանգային խնդիրների մասին՝ նա մեկ անգամ ևս ընդգծել է, որ պաշտպանական բոլոր ծրագրերը պետք է համադրված լինեն Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի գործառույթների հետ՝ ավելացնելով, որ գերխնդիրը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի խաղաղ և ինքնիշխան կյանքի ապահովումը:

XS
SM
MD
LG