Մատչելիության հղումներ

Արդեն 5 տարի տևող շինարարությունից «թափառական» են դարձել Վանաձորի արվեստի քոլեջի 180 ուսանողները


Արդեն հինգ տարի հիմնանորոգվող Վանաձորի արվեստի քոլեջի ուսանողներն ու դասախոսները բողոքում են՝ այլևս ի վիճակի չեն տեղից տեղ, տարածքից տարածք ու շենքից շենք տեղափոխվել ամենօրյա դասերն անցկացնելու համար։

Ավելի քան կես միլիարդ դրամ արժեցող շինարարության վերջնաժամկետը տարբեր պատճառներով հետաձգվել է ու 180 ուսանողները լիարժեք դասապրոցես անցկացնելու հնարավորություն չունեն։ Քոլեջի էլեկտրիկ Գրիշա Բեգլարյանը ցույց է տալիս կատարված աշխատանքն ու ափսոսանք հայտնում, թե վերջը չեն տեսնում, շինարարը հապաղում է իրենց անհայտ պատճառներով։ Անավարտ գործեր ու թերություններ կան սանհանգույցներում, միջանցքներում ու դասասենյակներում։

«Կատելնին տեղադրած ա, բայց ո՛չ գազն ա քաշած, ո՛չ ջուրն ա քաշած, միացրած չի, ասում են՝ կանենք, ե՞րբ, Աստված գիտի, արդեն 5 տարի ա էս վիճակի ա», - նշեց Բեգլարյանը:

Ուսումնական գծով փոխտնօրեն Նելլի Պապանյանն ասում է՝ Վանաձորի գրեթե բոլոր կրթական հիմնարկների հետ համաձայնություն ունեն, առանձին դասասենյակներ ու դասաժամեր են վերցրել իրենց քոլեջի ուսանողների համար, բայց դա փրկություն չէ՝ հինգ տարի շարունակ հնարավոր չէ նման կերպ դասապրոցես կազմակերպել։

«Մեր ուսանողները ամբողջ օրը թափառականի կարգավիճակում են, մի դասը կայանում է Երաժշտական դպրոցում, մի մասը՝ Տեխնոլոգիականում, էնքան տարեր տեղեր 1 դասապրոցեսը ընթանում, որ ուսանողը շատ ժամանակ է վատնում ճանապարհների վրա, շատ ժամանակ է վaտնում նաև տրանսպորտի վրա, արդյունքում, բնական է, որ ուսwւմնական գործընթացը բավականին տուժում է», - ասաց Պապանյանը:

Վոկալիստ Ինգա Ստեփանյանը քոլեջի երրորդ կուրսի ուսանող է։ Ասում է՝ երեք տարվա ընթացքում գոնե մեկ օր քոլեջի շենքում դաս չի անցկացրել. «Մaսնագիտական դասերը՝ մի ուրիշ շենքում, հանրակրթական դասերը՝ մի ուրիշ շենքում ու հենց էդ վազվզոցն էլ արդեն մեզ հոգնեցնում ա, լինում ա նույնիսկ դասերին չենք գնում էն պատճառով, որ չենք հասցնում»:

Դեռ 2017-ին սկսված շինարարությունը պետք է, որ երկու տարի անց ավարտվեր, բայց մրցույթում շահած «Բազալտշին» ընկերության ղեկավարը մահացել է, հետո սեփականատերը՝ փոխվել։ Շինարարությունը վերսկսելուց հետո փոխվել է նաև հիմնանորոգման նախագիծը։ Շինարարներն ու Քաղաքաշինության կոմիտեն որոշել են, որ պետք է ոչ միայն պատերն, այլև չորսհարկանի շենքի ամբողջ սալածածկն ամրացվի ցանցապատման միջոցով։ Մոտ 50 միլիոնով ավելացել են պետության հատկացումները, ժամկետներն էլ՝ երկարաձգվել։

Շինարարական կազմակերպության ղեկավար Դավիթ Խաչատրյանն «Ազատությանն» ասաց, նախագծային փոփոխություններով աշխատանքի ծավալն զգալիորեն մեծացել է, որի դեպքում հնարավոր չէր տեղավորվել սահմանված ժամկետներում։

«Քանի որ գտնվում է Վանաձորում, 88 թվի երկրաշարժի ժամանակ շենքի ծածկի պանելներն ամբողջությամբ ճաքած ա եղել, կատարվել ա լուրջ նախագծային փոփոխություն, կառավարությունը 50 միլիոնից ավելի, երևի 60 միլիոնի կարգի գումար ա հատկացրել ամբողջ 4000 քառակուսի ծածկը ամրացվել ա, ամբողջ շենքը ձգած ա, ըստ դրա ա գնացել ժամկետները», - ընդգծեց Խաչատրյանը:

Շինարարական կազմակերպության ղեկավարը նշեց, որ արդեն կառավարությունից ստացել են գումարի վերջին մասնաբաժինը։ Մոտ օրերս կվերսկսեն աշխատանքն ու մեկամսյա ժամկետում շենքը պատրաստ կլինի շահագործման։ Արվեստի քոլեջի դասախոսները ուրախ են, որ 50 տարի առաջ կառուցված շենքն ի վերջո հիմնանորոգվել է, բայց նաև անհանգիստ, թե ինչ գիտելիքներով է ավարտելու այս տարիներին այստեղ կրթություն ստացած սերունդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG