Մատչելիության հղումներ

Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ Վաշինգտոնը շարունակում է սատարել Կիևին


Ուկրաինայի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Ջո Բայդենը, Վաշինգտոն, 1-ը սեպտեմբերի, 2021թ.

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ ապրիլի 13-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում վստահեցրել է, որ Վաշինգտոնը շարունակում է սատարել Կիևին:

«Նախագահ Բայդենը զանգահարել է նախագահ Զելենսկուն, որ հայտնի նրան ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի շարունակական աջակցության մասին», - ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում:

Ուկրաինայի նախագահն, իր հերթին, հայտնել է, որ շարունակում է «մշտական երկխոսությունը նախագահ Բայդենի հետ»:

«Քննարկել ենք ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային պաշտպանության և մակրոֆինանսական բնագավառներում օգնության լրացուցիչ փաթեթներ հատկացնելու հնարավորությունները: Պայմանավորվել ենք խստացնել [Ռուսաստանի նկատմամբ] սանկցիաները», - գրել է Զելենսկին Թվիթերում:

Բայդենը Զելենսկուն ասել է, որ Միացյալ Նահանգներն Ուկրաինային կփոխանցի ևս 800 միլիոն դոլարի ռազմական օգնություն, այդ թվում՝ ուղղաթիռներ, զրահամեքենաներ և հրետանի:

XS
SM
MD
LG