Մատչելիության հղումներ

Բայդենը Ուկրաինայում ռուսների գործողությունների վերաբերյալ օգտագործում է «ցեղասպանություն» բառը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զրուցում է լրագրողների հետ, Այովա նահանգ, !2-ը ապրիլի, 2022թ.
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զրուցում է լրագրողների հետ, Այովա նահանգ, !2-ը ապրիլի, 2022թ.

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն Ուկրաինայում ռուս զինվորականների գործողությունների կապակցությամբ առաջին անգամ օգտագործել է «ցեղասպանություն» բառը։

Մինչ այժմ Բայդենն օգտագործում էր «ռազմական հանցագործություններ» եզրույթը, երեկ, սակայն, նա երկու անգամ ասել է «ցեղասպանություն»։ Երբ լրագրողները հարցրել են այս արտահայտության մասին, ԱՄՆ նախագահն ասել է. - «Ես դա անվանեցի ցեղասպանություն, քանի որ գնալով ավելի պարզ է դառնում, որ Պուտինը փորձում է երկրի երեսից ջնջել ուկրաինացի լինելու գաղափարը»:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Twitter-ում արձագանքել է Բայդենի խոսքերին՝ գրելով. - «Չարին դիմակայելու հարցում իրերն իրենց անուններով կոչելը շատ կարևոր է»: «Մենք երախտապարտ ենք ԱՄՆ-ի կողմից մինչ այժմ ցուցաբերված օգնության համար, և մեզ շտապ անհրաժեշտ է ավելի շատ ծանր սպառազինություն՝ կանխելու ռուսական հետագա վայրագությունները», - հավելել է Զելենսկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG