Մատչելիության հղումներ

Ըստ Ուկրաինայի փոխվարչապետի՝ այսօր մարդասիրական միջանցքներ չեն լինի


Ուկրաինա - Խաղաղ բնակչության տարհանումը մարտական գործողությունների շրջաններից, արխիվ
Ուկրաինա - Խաղաղ բնակչության տարհանումը մարտական գործողությունների շրջաններից, արխիվ

Ապրիլի 13-ին բնակչության տարհանման համար մարդասիրական միջանցքներ չեն լինի, Facebook սոցիալական ցանցում հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետը։

«Ցավոք, այսօր մենք դրանք չենք բացում։ Զապորոժիեի շրջանում զավթիչներն արգելափակել են տարհանման ավտոբուսները, իսկ Լուգանսկի շրջանում խախտում են հրադադարը», - գրել է Իրինա Վերեշչուկը։

Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվմիջոցները, երեկ մարդասիրական միջանցքներով տարհանվել է 2 հազար 671 մարդ։

Ռուսական կողմը, մինչդեռ, վստահեցնում է, որ ամեն օր մարդասիրական միջանցքներ է բացում Խարկովի և Մարիուպոլի ուղղություններով, պատրաստ է հնարավորինս շուտ այդպիսիք բացել ցանկացած այլ ուղղություններով և ապահովել խաղաղ բնակչության անվտանգ տարհանումը։

XS
SM
MD
LG