Մատչելիության հղումներ

«Բժիշկներ առանց սահմանների»-ն սկսել է Ուկրաինայի արևելքից վիրավորների և տարեցների տարհանումը


«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը սկսել է Ուկրաինայի արևելքից վիրավորների և տարեցների տարհանումը։ Տարհանման գնացքը վերածվել է հիվանդանոցի։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ երեկոյան իր տեսաուղերձում ասել է, որ ռուսական զորքերը կանցնեն է՛լ ավելի լայնածավալ գործողությունների երկրի արևելքում: Զելենսկին խոստացել է ակտիվացնել դիվանագիտությունը և լրատվամիջոցների հետ աշխատանքը՝ հիմքեր ներկայացնելով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների համար:

Երեկ երեկոյան Ուկրաինայի Նիկոլաևի շրջանային վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը հաստատել է Նիկոլաևում ուժեղ պայթյունի փաստը, որի հետևանքով, նրա խոսքով, մեկ մարդ վիրավորվել է։ Կիմը հավելել է, որ դա կարող էր լինել ռուսական հրթիռ։

Երեկ երեկոյան ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում էին նաև Խարկովի հրետակոծության մասին։

XS
SM
MD
LG