Մատչելիության հղումներ

Ըստ Ռուսաստանի ՊՆ-ի՝ Մարիուպոլում ուկրաինական ուժերը շրջափակումը ճեղքելու անհաջող փորձ են կատարել


Ուկրաինա - Ռուսական բանակի զրահամեքենան Մարիուպոլում, 11-ը ապրիլի, 2022թ․
Ուկրաինա - Ռուսական բանակի զրահամեքենան Մարիուպոլում, 11-ը ապրիլի, 2022թ․

Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ Իգոր Կոնաշենկովն այսօր ասել է, որ գիշերը Մարիուպոլի «Իլյիչի» գործարանում շրջափակված ուկրաինական ուժերը փորձել են ճեղքել շրջափակումը, բայց նրանց փորձը ձախողվել է։

«Ուկրաինայի շուրջ 100 զինվորականների խումբը զրահամեքենաներով փորձել է մարտերով դուրս գալ գործարանի տարածքից և հյուսիսային ուղղությամբ հեռանալ քաղաքից։ Հրետանու և ավիացիայի հարվածներով այդ փորձը կասեցվել է։ Ոչնչացվել է ուկրաինական 3 տանկ, 5 հետևակի մարտական մեքենա, 7 ավտոմեքենա և մինչև 50 զինվորական։ Եվս 42 ուկրաինացի զինվորականներ վայր են դրել զենքը և հանձնվել», - ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակը։

Պատերազմի պայմաններում կողմերի հայտնած տվյալներն անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել։

Մարիուպոլում փողոցային մարտերը շարունակվում են. կադրեր ԱԹՍ-ից
please wait

No media source currently available

0:00 0:00:43 0:00

XS
SM
MD
LG