Մատչելիության հղումներ

Շոյգուն և Աքարը հեռախոսով քննարկել են Ուկրաինայի խնդիրը


Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգու և Հուլուսի Աքար, արխիվ

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարն ապրիլի 7-ին հեռախոսով քննարկել են Ուկրաինայի պատերազմի խնդիրը:

Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, նշելով, որ զրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ:

«Քննարկման ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվել մարդասիրական հարցերին», - ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Ապրիլի 5-ին Աքարը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է կազմակերպել և իրականացնել պաշարված Մարիուպոլից խաղաղ բնակիչների տարհանումը:

Նա նշել է, որ խոսքը նախևառաջ Մարիուպոլում գտնվող Թուրքիայի քաղաքացիների մասին է, սակայն տարհանման հնարավորությունից կարող են օգտվել նաև այլ երկրների քաղաքացիներ, որոնց կհասցնեն Թուրքիայի տարածք:

Աքարն ասել է նաև, որ Թուրքիան պատրաստ է մարդասիրական օգնություն հասցնել Ուկրաինա: Նրա խոսքով՝ Անկարայի առաջարկները քննարկվում են:

XS
SM
MD
LG