Մատչելիության հղումներ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ընդունել է Բուչայի սպանդը վերապրած երեխաներին


Հռոմի Ֆրանցիսկոս պապը պարզել է Բուչայից բերված Ուկրաինայի դրոշը, Վատիկան, 6-ը ապրիլի, 2022թ.
Հռոմի Ֆրանցիսկոս պապը պարզել է Բուչայից բերված Ուկրաինայի դրոշը, Վատիկան, 6-ը ապրիլի, 2022թ.

Հռոմի Ֆրանցիսկոս պապը խստորեն դատապարտել է Բուչայում խաղաղ մարդկանց կոտորածը: Նա բարձրացրել է Ուկրաինայի կապույտ-դեղին դրոշը, որը ստացել է Բուչայից:

«Այս դրոշը պատերազմից է, նահատակված ավան Բուչայից, այստեղ են նաև ուկրաինացի երեխաները, ովքեր երեկ բերել են դրոշը, եկեք ողջունենք նրանց և միասին աղոթենք», - ասել է կաթոլիկ եկեղեցու հովվապետը:

Հռոմի պապի խոսքով՝ աշխարհը ցանկանում է Ուկրաինայից ստանալ լուրեր, որոնք թեթևացում և հույս կբերեն, բայց փոխարենը լսում է կոտորածների և դաժանության մասին հաղորդագրություններ:

«Վայրագություններ անօգնական կանանց և երեխաների նկատմամբ: Նրանք այս արյունահեղության զոհերն են, նրանց անմեղ արյունը բարձրանում է երկինք և այնտեղից աղաչում՝ «Վե՛րջ տվեք պատերազմին, վա՛յր դրեք զենքը, վե՛րջ տվեք մահ ու ավեր տարածելուն», - ասել է Հռոմի պապը:

Կաթոլիկ քահանայապետը Վատիկանում իր նստավայրում ուկրաինացի երեխաներին է ընդունել ապրիլի 17-ին նշվելիք Զատկի կապակցությամբ:

XS
SM
MD
LG