Մատչելիության հղումներ

Ազատության հրապարակում մեկնարկել է  խորհրդարանական ընդդիմության հանրահավաքը


Ազատության հրապարակում մեկնարկել է խորհրդարանական ընդդիմության՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների՝ «Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը» կարգախոսով հանրահավաքը: Հանրահավաքին խորհրդարանական ընդդիմությունը պատրաստվում է խոսել Արցախի շուրջ կուտակված խնդիրների ու դրանց լուծման ուղղությամբ իրենց առաջարկների մասին։

Հանրահավաքին մասնակցում է նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ընդդիմադիրները, քննադատելով իշխանության՝ խաղաղության հաստատման շուրջ որդեգրած քաղաքականությունը, պնդում են՝ վարչապետ Փաշինյանի թիմը չի արտահայտում հասարակության տեսակետը և նախաձեռնած հանրահավաքով իրենք նաև մտադիր են զորակցություն հայտնել արցախցիներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG