Մատչելիության հղումներ

Ուկրաինայի դատախազություն․ Պատերազմում զոհվել է 153, վիրավորվել է 245 երեխա


Իտալիա - Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հիվանդանոցում օրհնում է ուկրաինացի վիրավոր երեխային, 19-ը մարտի, 2022թ․
Իտալիա - Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հիվանդանոցում օրհնում է ուկրաինացի վիրավոր երեխային, 19-ը մարտի, 2022թ․

Ուկրաինայի գլխավոր դատախազության նոր տվյալների համաձայն՝ Ռուսաստանի հետ պատերազմի ընթացքում զոհվել է 153 երեխա, վիրավորվել է ավելի քան 245-ը։

Երեխաների մեծ մասը տուժել են Կիևի, Դոնեցկի, Խարկովի և Չեռնիգովի մարզերում։

Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են, որ Նիկոլաևի վարչակազմի շենքում զոհվածների թիվը հասել է 24-ի։

Շենքի վրա հրթիռային հարձակումն իրականացվել է մարտի 29-ի վաղ առավոտյան։ Վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմը ողջ է մնացել՝ այդ պահին աշխատասենյակում չի եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG