Մատչելիության հղումներ

Առաջնագծում իրավիճակը մնում է լարված․ Արցախի տեղեկատվական շտաբ


Մարտի 30-31-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի բոլոր հատվածներում օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ նշելով, որ հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:

«Արցախի Հանրապետության իշխանությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերն՝ ուղղված շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն», - ասված է հաղորդագրությունում։

Իրադրությունը Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ գյուղերում կտրուկ սրվեց անցած հինգշաբթի օրվանից, երբ ադրբեջանական զինուժը խախտեց շփման գիծը Փառուխի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով պաշտպանության բանակի երեք զինծառայող զոհվեց, 15-ը՝ վիրավորվեց։

XS
SM
MD
LG