Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղում գազի մատակարարումը կվերսկսվի մարտի 28-ից


Լեռնային Ղարաբաղում բնական գազի մատակարարումը կվերսկսվի մարտի 28-ից, փոխանցում է «Азеригаз»-ը:

Մարտի 28-ին կվերսկսվի բնական գազի մատակարարումը Ստեփանակերտ և հարակից այլ բնակավայրեր, առաջին հերթին կիրականացվեն փորձնական աշխատանքներ, ասվում է Ադրբեջանի գազաբաշխիչ ցանցը կառավարող կառույցի մամուլի հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ մարտի 29-ին փորձնական ստուգումների ավարտից հետո Ղարաբաղի տարածքում բնական գազի մատակարարումն ամբողջությամբ կվերականգնվի։

Արդեն 3 շաբաթ է` Արցախի ավելի քան 100 հազար բնակիչները զրկված են գազից: Արցախի բնական գազ մատակարարող հիմնական խողովակը մարտի 8-ից էր վնասված, վերանորոգումից կարճ ժամանակ անց, սակայն, Ադրբեջանը կրկին դադարեցրեց գազամատակարարումը։

XS
SM
MD
LG