Մատչելիության հղումներ

Ռուսական զորքերի հարձակումը մի քանի ուղղություններով կանգ է առել՝ «ռուսական բանակի մատակարարման խնդիրներ կան»


Տանկերը ոչնչացվում են Ուկրաինայի Բրովարիի արվարձանում,10-ը մարտի, 2022 թ․
Տանկերը ոչնչացվում են Ուկրաինայի Բրովարիի արվարձանում,10-ը մարտի, 2022 թ․

Ուկրաինա ներխուժումից մեկ ամիս անց ռուսական զորքերի հարձակումը մի քանի ուղղություններով կանգ է առել, պնդում են արևմտյան փորձագետները` հավելելով, թե Կիևի մերձակայքում գտնվող ռուսական բանակի մատակարարման լուրջ խնդիրներ ունի, ավելին՝ այն կարող է հայտնվել շրջափակման մեջ։

Ուկրաինայի բանակի գլխավոր շտաբն այսօր հայտարարեց Բերդյանսկ նավահանգստում ռուսական խոշոր նավի է խորտակվել։ Ռուսաստանյան պետական լրատվամիջոցները ավելի վաղ հայտնել էին, թե նավը երեք օր առաջ ռազմական տեխնիկա էր հասցրել քաղաք, որը փետրվարի վերջից անցել է ռուսների վերահսկողության տակ։

Սոցիալական ցանցերում տարածվում են նավահանգստում բռնկված խոշոր հրդեհի ֆոտո և վիդեո ապացույցներ։

Ուկրաինական զինված ուժերի պնդմամբ՝ Բերդյանսկի նավահանգստում ռուսական տրանսպորտային նավ է ոչնչացվել
please wait

No media source currently available

0:00 0:00:23 0:00

Ռազմական հաջողությունների մասին զեկուցում է նաև ռուսական կողմը

Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի, «Ռուսաստանի զինված ուժերը գերճշգրիտ զինատեսակներով ոչնչացրել են զենիթահրթիռային համարակարգերի արձակման տասներեք կայան, ինչպես նաև Լուգանսկի շրջանում տեղակայված ազգային գումարտակի կենտրոնը. - «Ռուս զինվորականները հատուկ գործողության ընթացքում ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Իզյում քաղաքը»։

Իգոր Կոնաշենկով
Իգոր Կոնաշենկով

Ռազմական գործողություններին զուգահեռ, երեկվանից համացանցը ակտիվ քննարկում է Ռուսաստանի պաշտպանության նախարարի, Գլխավոր շտաբի ղեկավարի՝ հանրային կյանքից արդեն տասը օրից ավելի տևող բացակայությունը։ The Washington Post-ն այսօր հայտնել է, թե Միացյալ Նահանգների բանակի բարձրագույն հրամանատարությունը՝ այդ թվում պաշտպանության նախարար Լլոյթ Օսթինը, բազմիցս փորձել են հատուկ ալիքով կապ հաստատել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ։ Ամերիկյան կողմն ասում է, թե միջուկային գերտերությունների միջև նման կապ անհրաժեշտ է իրավիճակի անհարկի թեժացումից խուսափելու համար։

Սակայն Մոսկվան մերժում է խոսելու բոլոր փորձերը։ Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները փաստել էին՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մարտի 11-ից չի հայտնվել տեսախցիկների առջև։ Որոշ փորձագետներ գրել էին, թե Պուտինը զայրացած է Շոյգուի և Գերասիմովի վրա՝ Կիևը մի քանի օրում գրավելու ծրագիրը տապալելու համար։

Այս հաղորդումների ֆոնին այսօր Կրեմլի խոսնակը հայտնեց, թե Շոյգուն իր տեղում է. - «Պաշտպանության նախարարն այս պահին շատ մտահոգություններ ունի, հիմա լրատվական գործունեության ժամանակը չէ։ Սա միանգամայն հասկանալի է»։

Դմիտրի Պեսկովը նաև հայտնել է, թե Շոյգուն մասնակցել է Անվտանգության խորհրդի նիստին և զեկուցել, որ հատուկ գործողությունն ընթանում է ըստ պլանի։

Այս պնդումը, սակայն, հիմա արդեն ոչ միայն ընդդիմադիրները, այլև ռուս պաշտոնյաներն են կասկածի տակ առնում։ «Հատուկ գործողությունը Ուկրաինայում այնքան արագ չի ընթանում, որքան մենք կցանկանայինք», - հրապարակավ խոստովանել է Ռոսգվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովը։

Վլադիմր Պուտին, Վիկտոր Զոլոտով
Վլադիմր Պուտին, Վիկտոր Զոլոտով

Ե՛վ Կիևի, և՛ Նիկոլաևի դեմ հարձակումը գործնականում դադարեցվել է

Ուկրաինայի վրա հարձակումից մեկ ամիս անց ռուսական բանակը չի վերահսկում երկրի և ոչ մի մեծ քաղաք․ և՛ Կիևի, և՛ Նիկոլաևի դեմ հարձակումը գործնականում դադարեցվել է։

Չեն հանձնվում նաև Խարկովն ու Մարիուպոլը, որոնք գտնվում են շարունակական գնդակոծության տակ։Ռուսական բանակի կողմից գրավված միակ շրջկենտրոնը մնում է Խերսոնը, որի բնակչությունը պատերազմից առաջ չէր հասնում 300 հազարի։

Կատաղի մարտերը Ուկրաինայում շարունակվում են։ Կողմերը սեփական կորուստների մասին չեն խոսում։ Քաղաքների ռմբակոծություններից ու հրթիռակոծություններից շարունակում են զոհվել հարյուրավոր խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ։

Երեխաները խաղում են հրետակոծությունների հետևանքով վնասված շենքի բակում, Մարիուպոլ, 23-ը մարտի, 2022թ․
Երեխաները խաղում են հրետակոծությունների հետևանքով վնասված շենքի բակում, Մարիուպոլ, 23-ը մարտի, 2022թ․

Բարդ իրավիճակ է հատկապես Մարիուպոլում, քաղաքի պաշարումը շարունակվում է, մարտերը չեն դադարում։ Մարդասիրական օգնությունը դեռևս բացակայում է։ Ուկրաինական կողմը պնդում է, թե ռուսական զինուժը արգելափակում է մարդասիրական օգնությունը։ Նախագահ Զելենսկու խոսքով՝ շուրջ 100 հազար մարդ շարունակում է մնալ գնդակոծության տակ՝ «առանց սննդի, առանց ջրի, առանց դեղորայքի»։

Ռուսական կողմն էլ հակառակն է պնդում՝ ուկարիանկան կողմին մեղադրելով խաղաղ բնակչության տարհանումը ձախողելու մեջ։

Բարդ իրավիճակի մասին ահազանգում են նաև պաշտոնյանները։ Ռուսաստանի նախագահի օգնական և Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին այսօր հայտարարել է, թե «Ռուսաստանը, ռուսական քաղաքակրթությունն այսօր «վտանգված են»՝ Ռուսաստանում և Ռուսաստանի շուրջ ստեղծված իրավիճակը համեմատելով ռուսական կայսրության և Սովետական միության փլուզումների նախօրեին ստեղծված իրավիճակի հետ։

Անօդաչուն ֆիքսել է ավերածությունները պաշարված Մարիուպոլում
please wait

No media source currently available

0:00 0:00:30 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG