Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանն օդանավի կործանման կապակցությամբ ցավակցել է Չինաստանի վարչապետին


Չինաստանի վարչապետ Լի Կեցյան, արխիվ
Չինաստանի վարչապետ Լի Կեցյան, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի վարչապետ Լի Կեցյանին Գուանսի նահանգում օդանավի կործանման կապակցությամբ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ցավակցում եմ Ձեզ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությանը և բարեկամ չին ժողովրդին՝ Գուանսի նահանգում «Չինաստանի արևելյան ավիաուղիներ» ավիաընկերության օդանավի կործանման կապակցությամբ: Ցանկանում եմ զոհերի ընտանիքներին և հարազատներին տոկունություն և համբերություն՝ վերապրելու այս ծանր կորուստը», - ասված է վարչապետի հեռագրում։

Չինաստանի հարավում Կունմին-Գուանչժոու կանոնավոր չվերթն իրականացնող Boeing 737 օդանավը երեկ վայր է ընկել Գուանչժոու քաղաքից հյուսիս գտնվող անտառապատ տարածքում։ Օդանավում 123 ուղևոր և անձնակազմի 9 անդամ է եղել։ Ըստ տեղական լրավամիջոցների, վթարի հետևանքով օդանավը մի քանի մասի է բաժանվել, վթարի վայրում հրդել է բռնկվել։ Աղետի պատճառներն առայժմ անհայտ են։

Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են, առայժմ չկա որևէ նշան, որ փրկված ուղևոր կարող է լինել։

:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG