Մատչելիության հղումներ

Խոշոր ավիավթար Չինաստանում


China Eastern ավիաընկերության Boeing 737 օդանավ, արխիվ

Այսօր առավոտյան խոշոր ավիավթար է տեղի ունեցել Չինաստանի հարավում։ Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ China Eastern ավիաընկերությանը պատկանող Boeing 737-ի հետ կապը ընդհատվել է այն պահին, երբ այն շուրջ 1000 մետր բարձրության վրա էր, օդանավը վայր է ընկել Գուանչժոու քաղաքից հյուսիս գտնվող անտառապատ տարածքում։

Կունմին-Գուանչժոու կանոնավոր չվերթն իրականացնող օդանավում 123 ուղևոր և անձնակազմի 9 անդամ է եղել։

Չինաստանի պետական հեռուստատեսության փոխանցմամբ՝ այս պահին ավիավթարի վայրում փրկարարներ են աշխատում, աղետի պատճառներն առայժմ անհայտ են։

Նույն աղբյուրի տեղեկություններով՝ վթարի հետևանքով օդանավը մի քանի մասի է բաժանվել, վթարի վայրում հրդել է բռնկվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG