Մատչելիության հղումներ

Արցախում բաժանորդների կեսից ավելիի գազամատակարարումը վերականգնվել է


Արցախում բաժանորդների կեսից ավելիի գազամատակարարումը վերականգնվել է և առաջիկա ժամերին բոլորը կստանան բնական գազ: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Վնասված գազատարի վերանորոգման և ստուգման աշխատանքները ավարտվել են երեկ, իսկ գիշերը բնական գազը մատակարարվել է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ:

Արցախի ողջ տարածքում 11 օր գազ չկար, գազատարի վթարը Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տեղանքում էր` Շուշիի մոտ: Ադրբեջանական կողմը օրեր շարունակ թույլ չէր տալիս մտնել վթարի վայր ու վերանորոգել խողովակը։ Գազի բացակայությունը բազմաթիվ խնդիրներ է ստեղծել՝ հացի արտադրությունից, ջեռուցումից մինչև ծանրաբեռնվածության պատճառով հոսանքի պարբերական անջատումներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG