Մատչելիության հղումներ

Արցախում վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են


Արցախի վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են, հայտնում են տեղեկատվական շտաբից:

Հաշվի առնելով գազատարի՝ 10 օր շարունակ չգործելու հանգամանքը, այժմ իրականացվում են տեխնիկական բնույթի մի շարք աշխատանքներ գազի պատշաճ և անխափան փոխադրումն ու մատուցումը բաշխիչ ցանցերին ապահովելու ուղղությամբ։ Նշված աշխատանքներն ավարտելուց հետո գազամատակարարումը կվերականգնվի, հաղորդում են շտաբից:

Արցախի ողջ տարածքում 11 օր գազ չկար, գազատարի վթարը Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տեղանքում է` Շուշիի մոտ: Ադրբեջանական կողմը օրեր շարունակ թույլ չէր տալիս մտնել վթարի վայր ու վերանորոգել խողովակը։ Գազի բացակայությունը բազմաթիվ խնդիրներ է ստեղծել՝ հացի արտադրությունից, ջեռուցումից մինչև ծանրաբեռնվածության պատճառով հոսանքի պարբերական անջատումներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG