Մատչելիության հղումներ

Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել


Արցախի Խրամորթ գյուղը, արխիվ
Արցախի Խրամորթ գյուղը, արխիվ

Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել, հայտնում է տեղի ոստիկանությունը։

Այսօր ժամը 10:35 Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդել են, որ Խրամորթ գյուղի 51-ամյա բնակիչ Սուրեն Բաղրյանն իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցից մեջքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել: Ականը պայթել է տան բակում:

Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Սուրեն Բաղրյանի մոտ առկա է գոտկային շրջանի կույր բեկորային վիրավորում, նրա վիճակը գնահատվում է բավարար:

Արցախի Պաշտպանության բանակն առավոտյան հաղորդեց, որ երեկ օրվա ընթացքում և ամբողջ գիշեր Ադրբեջանի զինուժը պարբերաբար խախտել է հրադադարը, հրադադարի կոպիտ խախտումների վերաբերյալ տեղեկացվել է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմը։

XS
SM
MD
LG