Մատչելիության հղումներ

Ռուսաստանը մինչև մարտի 26-ը երկարաձգել է երկրի հարավի օդային տարածքով թռիչքների արգելքը


Ռուսաստան - «Աէրոֆլոտ»-ի օդանավ Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում, արխիվ
Ռուսաստան - «Աէրոֆլոտ»-ի օդանավ Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում, արխիվ

Ռուսաստանի ավիացիոն իշխանությունները մինչև մարտի 26-ը երկարաձգել են երկրի հարավային օդային տարածքով քաղաքացիական օդանավերի թռիչքների արգելքը։

Ժամանակավորապես սահմանափակված են թռիչքները Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ և Էլիստա:

Փետրվարի 24-ից Ռուսաստանը փակել է իր հարավային օդային տարածքի մի մասը քաղաքացիական ինքնաթիռների համար՝ Ուկրաինայում պատերազմի ֆոնին: Սահմանափակումը մի քանի անգամ երկարացվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG