Մատչելիության հղումներ

Մոսկվան նախազգուշացնում է` կարող է թիրախավորել արևմտյան ռազմատեխնիկայի առաքումները Ուկրաինա


Պաշտոնական Մոսկվան նախազգուշացնում է՝ կարող են թիրախավորել արևմտյան ռազմական տեխնիկայի առաքումները Ուկրաինա: Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, ելույթ ունենալով պետական հեռուստատեսությամբ, հայտարարել է, որ Մոսկվան արդեն զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Ուկրաինային արևմտյան զենքի մատակարարումը թիրախավորելու մտադրության մասին։

Ռյաբկովը նաև դատապարտել է ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցները, միևնույն ժամանակ հավելել, որ Ռուսաստանը մտադիր չէ վտարել արևմտյան լրատվամիջոցներին և բիզնեսին Արևմուտքի հետ աճող լարվածության պայմաններում։

Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան հավաստիացրել է՝ «չեն սրի իրավիճակը»։

XS
SM
MD
LG