Մատչելիության հղումներ

Ռուսաստանում առաջարկվում է ազգայնացնել երկիրը լքած ընկերությունների ակտիվները


Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարությունը օրենսդրության նախագիծ է մշակել, որն ուղղված է ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանից միջազգային ձեռնարկությունների աճող ելքը կանխելուն և դրանց ազգայնացման համար պոտենցիալ հիմքեր ստեղծելուն:

«Իզվեստիա» թերթի տվյալներով՝ ՌԴ էկոնոմիկայի նախարարությունն արդեն կառավարություն և գլխավոր դատախազություն է ուղարկել մոտ վեց տասնյակ օտարերկրյա ընկերությունների ցուցակ, որոնք լքել են ռուսական շուկան և կարող են պետականացվել։

Մարտի 9-ին ՌԴ կառավարության հանձնաժողովը հաստատել է պատժամիջոցների պայմաններում տնտեսությանն աջակցելու միջոցառումների փաթեթը։ Օրինագծում, որն առաջ է տանում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, նկարագրված է նաև ակտիվների ազգայնացման մեխանիզմը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին, մեկնաբանելով Ռուսաստանը լքած արևմտյան ընկերությունների արտադրությունն ազգայնացնելու հնարավորության քննարկումը, հայտարարել է․ - «Ռուսական իշխանությունների ցանկացած անօրինական որոշում՝ բռնագրավելու այդ ընկերությունների ակտիվները, ի վերջո միայն լրացուցիչ տնտեսական տառապանք կբերի Ռուսաստանի համար: Դա կուժեղացնի արդեն առանց այդ էլ հստակ ազդանշանները համաշխարհային գործարար հանրությանը, որ Ռուսաստանում բիզնեսով զբաղվելն անվտանգ չէ»։

XS
SM
MD
LG