Մատչելիության հղումներ

«Էս հակամարտություն մեջ կարող ենք ոտնատակ գնալ, եթե սխալներ կատարենք»․ Զուրաբյանը՝ ռուս-ուկրաինական պատերազմից


Հայաստանին Միութենական պետություն մտնելու առաջարկ չի եղել, հետևաբար ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը դրա մասին խոսելը շուտ է համարում, միևնույն ժամանակ նկատում՝ անգամ Ռուսաստանի հաջողության դեպքում, այն վիճակը, որ ստեղծվելու է աշխարհում, այնքան բարենպաստ չի լինելու ինչ-որ շատ ամբիցիոզ, կայսերապաշտական պլանների իրականացման համար։

«Բայց, իհարկե մենք մտել ենք մի իրավիճակի մեջ՝ ամեն ինչ կանխատեսել, հաշվարկել և էդ վերլուծությունը ներկայացնել, ես չեմ կարծում, որ հիմա ինչ-որ մեկը կարող է, բայց մենք պատրաստ պետք է լինենք շատ արագ ստեղծելու արագ արձագանքման մեխանիզմներ», - «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Զուրաբյանը։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել էր, թե առաջիկա 15 տարիներին Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած Միութենական պետության կազմում կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը՝ նշելով նաև Հայաստանի անունը։ «Հայաստանը փախչելու տեղ չունի, և Նիկոլ Վովաևիչը դա տեսել է», - ասաց Բելառուսի նախագահը։ Հայաստանի արձագանքը չուշացավ․ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց՝ Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը միանալու հարց Հայաստանի օրակարգում չկա, Հայաստանն ինքնիշխան պետություն է և պետք է շարունակի մնալ այդպիսին։

«Էս հակամարտության մեջԿարող ենք ուղղակի ոտնատակ գնալ, եթե սխալներ կատարենք»

Հայաստանի դիրքորոշումից կամ Հայաստանի քայլերից էս մեծ հակամարտության մեջ իրականում ոչ մի բան կախված չէ, ասաց ՀԱԿ փոխնախագահը՝ ընդգծելով՝ չի կարծում, թե արևմտյան պատժամիջոցները հասնեն Հայաստան։

«Հակառակ դեպքում դա կնշանակի առանց այդ էլ բարդ վիճակում հայտնված Հայաստանին մատնել եթե ոչ սովի, ապա տնտեսական կոլափսի։ Հիմա արդյո՞ք դա ինչ-որ կարևոր նպատակի սպասարկում է, ես չեմ կարծում», - նշեց Զուրաբյանը։

Հարցին թե գո՞հ է Ուկրաինայի հարցով Հայաստանի այսօրվա լռությունից, ՀԱԿ փոխնախագահը պատասխանեց․ - «Շատ լավ հասկանում եմ, թե ինչ ծանր վիճակի մեջ է հայտնվել Հայաստանը և, բնականաբար, նաև Հայաստանի իշխանությունները, որովհետև գնում է մեծ հակամարտություն, էդ հակամարտության մեջ մենք կարող ենք ուղղակի ոտնատակ գնալ, եթե սխալներ կատարենք։ Ես կարծում եմ, կարելի էր ինչ-որ բաներ ասել՝ առանց վտանգի տակ դնելու մեր շահերը»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG