Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգ. «Առաջիկա օրերին իրավիճակն Ուկրաինայում կվատթարանա»


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Բրյուսել, 4 մարտի, 2022թ.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր ասել է, թե Ուկրաինայում առաջիկայում իրավիճակը կվատթարանա:

«Առաջիկա երկու օրում, ամենայն հավանականությամբ, Ուկրաինայում ավելի վատ կացություն կստեղծվի, կզոհվեն և կտուժեն ավելի մեծ թվով մարդիկ, կլինեն ավելի շատ ավերածություններ»,- ասել է Ստոլտենբերգը:

Այդ մասին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը խոսել է Բրյուսելում՝ Ուկրաինայի հարցով գումարված ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների արտահերթ ժողովում, որին մասնակցում է նաև Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG