Մատչելիության հղումներ

Գերմանիայում կալանքի տակ է վերցվել ռուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի զբոսանավը. Forbes


Ալիշեր Ուսմանով
Ալիշեր Ուսմանով

Գերմանիայի իշխանությունները Համբուրգում կալանքի տակ են վերցրել պատժամիջոցների տակ ընկած ռուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի զբոսանավը։ Այս մասին հաղորդում է Forbes-ը՝ վկայակոչելով զբոսանավային բիզնեսի երեք տարբեր աղբյուրներ։

156 մետր երկարությամբ «Դիլբար» շքեղ զբոսանավը գնահատվում է 600 միլիոն դոլար։ Անցած հոկտեմբերից այն վերանորոգվում էր Համբուրգի նավաշինական ձեռնարկությունում։

Ուսմանովի ներկայացուցիչներից դեռ մեկնաբանություն չկա։

XS
SM
MD
LG