Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ֆիննախը հրապարակեց «Կրեմլի ցանկը»․ ցուցակում են նաև Մեդվեդևը, Լավրովը և Պեսկովը


ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ
ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը հրապարակել է ռուսաստանցիների ցուցակը, որոնք սերտ կապեր ունեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ամերիկյան ապագա պատժամիջոցների պոտենցիալ թիրախներ են:

Որպես «Կրեմլի ցանկ» հայտնի զեկույցը ներառում է 114 բարձրաստիճան քաղաքական գործիչների և 96 օլիգարխների անուններ, որոնք կարողություն կամ ազդեցություն են ձեռք բերել Պուտինի հետ առնչությունների միջոցով:

Ցանկում, որն անվանում են նաև «Պուտինի ցուցակ», ընդգրկված են Ռուսաստանի նախագահի 43 օգնականներ, այդ թվում՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, կառավարության 31 անդամներ, ներառյալ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գործարարներ Ալիշեր Ուսմանովը, Ռոման Աբրամովիչը, Միխայիլ Պրոխորովը, Օլեգ Դերիպասկան, Սուլեյման Քերիմովը, Kaspersky Lab-ի հիմնադիր Եվգենի Կասպերսկին, ինչպես նաև «Ռոսնեֆտ», «Սբերբանկ» և այլ պետական խոշորագույն ընկերությունների ղեկավարներ:

«Կրեմլի ցանկը» ֆինանսների նախարարությունը հունվարի 29-ին ներկայացրել է Կոնգրեսին:

Այդուհանդերձ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կոնգրեսին ծանուցել է, որ տվյալ պահին նոր պատժամիջոցներ չի սահմանելու Ռուսաստանի նկատմամբ:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG