Մատչելիության հղումներ

«Ազատության» և «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունների կայքերը կարող են արգելափակվել


«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության կայքի մարտի 1-ի հրապարակումներից

Ռուսաստանի տեղեկատվական դաշտը վերահսկող պետական մարմինը՝ «Ռոսկոմնադզոր»-ը սպառնում է արգելափակել «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության Svoboda.org կայքը: Գլխավոր դատախազությունը պահանջում է ուկրաինական պատերազմին առնչվող մի քանի նյութեր հեռացնել։ Այս մասին ասվում է չորեքշաբթի երեկոյան խմբագրության ստացած վեց ծանուցումներում։

Երեկ Ռուսաստանի կառավարությունը զգուշացրել է «Ամերիկայի ձայն»-ին իր մտադրության մասին՝ արգելափակել «Ամերիկայի ձայն»-ի ռուսալեզու www.golosameriki.com լրատվական կայքը, եթե այն չհեռացնի Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետ կապված նյութը: Դա հիմնավորվում է նրանով, թե «Ամերիկայի ձայն»-ի կայքը «պարունակում է ահաբեկչական գործողությունների կեղծ հաղորդումներ կամ հանրային հետաքրքրություն ներկայացնող այլ ոչ հավաստի տեղեկություններ»։

«Ռուս ժողովուրդն արժանի է ազատ մամուլի անարգել հասանելիություն ունենալուն, և, հետևաբար, մենք չենք կարող կատարել «Ռոսկոմնադզոր»-ի պահանջը», - ասել է «Ամերիկայի ձայն»-ի տնօրենի պաշտոնակատար Յոլանդա Լոպեսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG