Մատչելիության հղումներ

Գիշերը հրթիռակոծվել են Կիևը և Ուկրաինայի այլ քաղաքներ, հաղորդվում է զոհերի մասին


Ուկրաինա - Տարածքային պաշտպանության ուժերի ներկայացուցիչները Կիևի Անկախության հրապարակում, 2-ը մարտի, 2022թ․
Ուկրաինա - Տարածքային պաշտպանության ուժերի ներկայացուցիչները Կիևի Անկախության հրապարակում, 2-ը մարտի, 2022թ․

Ուկրաինայի իշխանությունները հայտնում են, որ գիշերը հրթիռակոծվել է Կիևը, մայրաքաղաքում առնվազն չորս պայթյուն է որոտացել:

Գիշերը ռուսական բանակը հրթիռակոծել է նաև Խարկովի մարզի Իզյում քաղաքը, զոհվել է առնվազն 8 մարդ։

Կրկին տեղեկություններ են ստացվել Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտների վրա օդային հարվածների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին:

Մարիուպոլում երեկ շարունակվել են ինտենսիվ հրետակոծությունները, տեղական իշխանությունները հայտնում են զոհված երեխաների մասին: Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության գնահատմամբ՝ ռազմական գործողությունների սկզբից ի վեր զոհվել է 2 հազար խաղաղ բնակիչ, սակայն նշվում է, որ դա ոչ ճշգրիտ տվյալ է։

ՄԱԿ-ի տվյալներով՝ պատերազմի հետևանքով Ուկրաինայից փախստականների թիվն արդեն գերազանցել է մեկ միլիոնը:

Խերսոնի քաղաքապետի հավաստմամբ՝ թեև ռուսները մտել են խոշոր այս քաղաք, բայց այն վերահսկողության տակ չեն վերցրել: Ռուսական կողմը, մինչդեռ, պնդում է, որ գրավել են քաղաքը:

Նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ ուկրաինացիները մեկ շաբաթում խառնել են Ռուսաստանի բոլոր պլանները։ «Մենք նրանց կանգնեցրել ենք», - հայտարարել է Ուկրաիանյի ղեկավարը:

Իսկ ուկրաինական հետախուզության տվյալները զգուշացնում են սահմանի մոտ բելառուսական զորքերի մասին։

XS
SM
MD
LG