Մատչելիության հղումներ

Ուկրաինան հետ է կանչում Ղրղըզստանում և Վրաստանում իր դեսպաններին


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Ուկրաինան հետ է կանչում Ղրղըզստանում և Վրաստանում իր դեսպաններին։ «Մեզ օգնել ցանկացող կամավորներին խոչընդոտելու, պատժամիջոցների հարցում ոչ բարոյական դիրքորոշման պատճառով», - պարզաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրախորհրդարանի արտահերթ նիստում իր հեռավար ելույթի ընթացքում։

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Թբիլիսին չի պլանավորում միանալ Մոսկվայի դեմ Արևմուտքի տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներին։ Վրաստանի վարչապետը նաև բացառել է, որ կուղևորվի Կիև՝ աջակցություն հայտնելու ուկրաինացի ժողովրդին։ Ղարիբաշվիլին այդ հարցին արձագանքելով ասել է՝ Ուկրաինայի օդային տարածքը փակ է։

Վրաստանի առաջնորդի այս հայտարարությունները երկրում աննախադեպ բողոքի ցույցեր են հարուցել, որի մասնակիցները պահանջում են Ղարիբաշվիլիի հրաժարականը:

XS
SM
MD
LG