Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը զգուշացնում է Կիևի վրա հարձակումների երկրորդ հնարավոր փորձի մասին


Ուկրաինա - Կանայք և երեխաները հեռանում են Կիևից, 28-ը փետրվարի, 2022թ․

Վաշինգտոնը նախազգուշացրել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի մայրաքաղաքի վրա հարձակումների երկրորդ հնարավոր փորձի մասին։

Maxar ընկերության արբանյակային լուսանկարները վկայում են, որ դեպի Կիև ռուսական ռազմական տեխնիկայի 65 կիլոմետր երկարությամբ շարասյուն է շարժվում՝ զրահատեխնիկա, տանկեր, քարշակային հրետանի և բեռնատարներ։

Ամերիկացի սենատոր Քրիս Մերֆին Թվիթերում գրել է, որ ռուսական զորքերը կփորձեն շրջապատել և կտրել Կիևը առաջիկա շաբաթների ընթացքում: «Քաղաքի համար պայքարը երկար և արյունալի է լինելու, ուկրաինացիներն արագ պատրաստվում են փողոցային կռիվների», - գրել է սենատորը։

Անցած գիշեր ռուս զինվորականները շրջափակել են Ուկրաինայի հարավում գտնվող Խերսոն քաղաքը, հաղորդվել է քաղաքի հյուսիս-արևմուտքում ռուսների լայնածավալ հրետանային պատրաստության և վերախմբավորման մասին, վերջին հաղորդագրությունների համաձայն՝ քաղաքը գտնվում է Ուկրաինայի ռազմական և քաղաքացիական վարչակազմի վերահսկողության տակ։

XS
SM
MD
LG