Մատչելիության հղումներ

Բելգիան վառելիք և զենք է տրամադրում Ուկրաինային


Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոոն, արխիվ

Բելգիան Ուկրաինային հատկացում է 3 հազար 800 տոննա վառելիք և 2 հազար գնդացիր։ Թվիթերյան գրառմամբ տեղեկացնում է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոոն։

«Ուկրաինան Բելգիայից վառելիք է խնդրել իր բանակի մատակարարումների համար։ Մեր երկիրը որոշել է և կհատկացնի 3 հազար 800 տոննա վառելիք։ Բելգիան ուկրաինական բանակին կհատկացնի նաև 2 հազար գնդացիր»,- Թվիթերում գրել է Բելգիայի վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG