Մատչելիության հղումներ

Երևանից դեպի Կիև, Սոչի և Կրասնոդար ավիաչվերթները չեղարկվել են․ «Ինտերֆաքս»


Երևանից դեպի Կիև, Սոչի և Կրասնոդար ավիաչվերթները չեղարկվել են Ուկրաինայի իրավիճակի պատճառով։

Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը», նշելով, որ Երևանի միջազգային «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների մասին տեղեկատվական վահանակի տվյալները ցույց են տալիս, որ ժամը 20։40-ի Երևան-Կիև և 19։05-ի Երևան-Սոչի ու Կրասնոդար թռիչքները չեղարկվել են։ Հետաձգվել են նաև այդ քաղաքներից ավիաչվերթները դեպի Երևան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG