Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

16:18 18.3.2022

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր Լեհաստանում ապաստանած ուկրաինացի փախստականների թիվը հատել է 2 միլիոնը, ինչը գերազանցում է մայրաքաղաք Վարշավայի բնակչության թիվը։

«Խոսքը հիմնականում կանանց և երեխաների մասին է»,- հայտարարել է Լեհաստանի պետական սահմանային ծառայությունը։

ՄԱԿ-ի տվյալներով՝ պատերազմի սկսվելուց ի վեր Ուկրաինայից փախստականների ընդհանուր թիվն արդեն ավելի քան 3 միլիոն է։

16:41 18.3.2022
Դոնեցկում արկն ընկել է բնակելի շենքի վրա, առնվազն չորս մարդ զոհվել է
please wait

No media source currently available

0:00 0:01:15 0:00

17:40 18.3.2022

18:09 18.3.2022

Բալթյան երկրները միաժամանակ հայտարարել են ռուս դիվանագետների արտաքսման մասին​:

Լատվիայի իշխանությունները երկրից արտաքսում են ռուսաստանյան դեսպանատան երեք աշխատակիցների` «դիվանագիտական կարգավիճակին հակասող գործունեության» պատճառով։ Նմանատիպ որոշում է ընդունել նաև Էստոնիան. այդ երկրի դիվանագիտական գերատեսչության համաձայն` անցանկալի անձ են ճանաչվել երեք ռուսաստանցիներ, որոնք դիվանագիտական կարգավիճակ ունեն։

Իր հերթին Լիտվան հայտարարել է 4 ռուսաստանցի դիվանագետների արտաքսման մասին:

18:38 18.3.2022

Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում Ղրիմի և Սևաստոպոլի բռնակցման ութերորդ տարվան նվիրված համերգ-հանրահավաք է կազմակերպվել, որի ընթացքում ելույթ է ունեցել նաև ՌԴ նախագահը։ Վլադիմիր Պուտինի ելույթի կեսից, սակայն, հեռարձակումը, անհասկանալի պատճառով ընդհատվել է։

18:38 18.3.2022
Պահը, երբ ռուսական պետական ​​հեռուստատեսությունը ընդհատում է Պուտինի ելույթը` հայրենասիրական երգով
please wait

No media source currently available

0:00 0:01:15 0:00

23:47 18.3.2022

Լեհաստանը շեշտակի մեծացնում՝ գրեթե կրկնապատկում է զինվորականների թիվը։ «Հայրենիքի պաշտպանության մասին» համապատասխան նոր օրենք է ստորագրել երկրի նախագահ Անջեյ Դուդան։

Լեհաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն` փաստաթուղթը ենթադրում է լեհական բանակի անձնակազմի թվի կրկնակի ավելացում՝ մինչև 300 հազար մարդ (250 հազար պրոֆեսիոնալ զինծառայող և 50 հազար տարածքային պաշտպանության զորքերի զինծառայող): Լեհաստանի բանակի զինծառայողների թիվը այժմ մոտ 150 հազար է։

Փետրվարի 24-ին Լեհաստանի հարևան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը հրամայել է բարձրացնել լեհական բանակի առանձին ստորաբաժանումների պատրաստվածության մակարդակը։

23:51 18.3.2022

Իտալիայի ֆինանսական ոստիկանությունը կալանքի որոշում է կայացրել Եվրամիության կողմից պատժամիջոցների ցանկում ներառված «Սևերստալ» ընկերության սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովի անշարժ գույքի նկատմամբ:

Խոսքը «բնակելի անշարժ գույքի համալիրի» մասին է, որի շուկայական գինը մոտ 65 միլիոն եվրո է:

Իտալիայում մինչ այդ բռնագրավել են Սարդինիայի կղզում միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի վիլլան, Կոմոյի կղզում հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի երկու վիլլաները, Տոսկանայում Պետական դումայի պատգամավոր Օլեգ Սավչենկոյի առանձնատունը:

Իտալիայում և Իսպանիայում բռնագրավել են «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինի, օլիգարխ Ալեքսանդր Միխեևի, միլիարդատերեր Ալիշեր Ուսմանովի, Գենադի Տիմչենկոյի շքեղ զբոսանավերն, ինչպես նաև մի նավ, որի սեփականատերը, ենթադրաբար, «Ռոստեխ»-ի մեծահարուստ ղեկավար Սերգեյ Չեմեզովն է:

15:22 19.3.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային «բովանդակային և ազնիվ» բանակցությունների կոչ է անում՝ երկրում խաղաղություն և անվտանգություն հաստատելու նպատակով։

Զելենսկիի խոսքով՝ դա Ռուսաստանի «միակ հնարավորությունն է նվազեցնելու սեփական սխալների վնասները։

16:33 19.3.2022

Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովն այսօր ասել է, որ մարտի 18-ին գերձայնային "Кинжал" հրթիռային համակարգով ոչնչացրել են ուկրաինական ստորգետնյա մեծ զինապահեստ, որը գտնվում էր երկրի արևմուտքում՝ Իվանո-Ֆրանկովսկի Դելյատին բնակավայրի մոտ։

Նա նաև ասել է, որ ծովափնյա պաշտպանության "Бастион" համակարգով Օդեսայի մարզում ոչնչացվել է ուկրաինական ուժերի ռադիո-էլեկտրոնային հետախուզության երկու կետ։ Իսկ ռուսական օդուժը հարվածներ է հասցրել Ուկրաինայի 69 ռազմական օբյեկտների։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG