Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

12:54 15.3.2022
Կիևում ռուսական զորքերի հրետանային հարվածների հետևանքով բնակելի շենք է այրվել
please wait

No media source currently available

0:00 0:01:14 0:00

15:28 15.3.2022

Ռուսական ուժերը անցած գիշերը հարվածել են Դնեպր քաղաքի օդանավակայանին։

Դնեպրոպետրովսկի մարզի պետական վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն ասել է, որ երկու հրթիռների հարվածներով ավերվել է օդանավակայանի թռիչքուղին, վնասվել է տերմինալը։

16:39 15.3.2022

Կիևի ավտոնորոգման կետերից մեկի աշխատակիցները պատերազմի օրերին փոխել են իրենց մասնագիտությունը։ Այստեղ սկսել են վերանորոգել որպես ռազմավար ուկրաինացիներին անցած ռուսական զենքերը՝ ուկրաինական բանակին ու քաղաքի պաշտպաններին հանձնելու համար։

17:02 15.3.2022

Մոսկվայում այսօր կայացել են Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Հոսեյն Ամիր Աբդոլահիանի բանակցությունները։ Հանդիպմանը հաջորդած մամուլի համատեղ ասուլիսում Աբդոլահիանը նաև հայտնել է, որ նախօրեին երկարատև հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ, ու վերջինիս ուղերձը փոխանցել է Լավրովին։

«Ուկրաինայի արտգործնախարարը խնդրեց պարոն Լավրովին փոխանցեմ, որ Ուկրաինան հանդես է գալիս պատերազմը դադարեցնելու և քաղաքական կարգավորման վրա կենտրոնանալու օգտին», - ասել է նա։

18:08 15.3.2022
Ուկրաինայի զինված ուժերի ոչնչացված տեխնիկան և սպառազինությունը Խերսոնի մարզում. ՌԴ ՊՆ-ի տեսանյութը
please wait

No media source currently available

0:00 0:01:15 0:00

20:25 15.3.2022

«Տարիներ շարունակ մենք լսել ենք ՆԱՏՕ-ի իբր բաց դռների մասին, բայց մենք արդեն լսել ենք, որ չենք կարող անդամակցել։ Սա ճշմարտություն է, որը մենք պետք է ընդունենք, և ես ուրախ եմ, որ մեր ժողովուրդը սկսել է դա հասկանալ և ապավինել սեփական ուժերին և մեր գործընկերներին»,- «Ասոշիեյթեդ Փրեսի» փոխանցմամբ` այսօր ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Զելենսկին կրկին զենք է խնդրել, մասնավորապես ռազմական օդանավեր` Ռուսաստանի ագրեսիային դիմակայելու համար, ասելով, որ բոլորը գիտեն, թե Ուկրաինան ինչ տեսակի սպառազինությունների և պաշտպանական ինչ միջոցների կարիք ունի։

20:36 15.3.2022

Մարտի 15-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ և նրան ասել է, որ ուկրաինական կողմը լուրջ տրամադրվածություն չի ցուցաբերում իրավիճակի կարգավորման ուղիներ գտնելու համար։

«Վլադիմիր Պուտինը ներկայացրել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների ընթացող բանակցությունների սկզբունքային գնահատականները՝ համաձայնությունների մշակման վերաբերյալ, հաշվի առնելով ռուսական կողմի հայտնի պահանջները։ Միաժամանակ նշվել է, որ Կիևը լուրջ վերաբերմունք չի ցուցաբերում փոխադարձ ընդունելի հանգուցալուծում գտնելու համար»,- նշված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

00:04 16.3.2022

Ռուսական Առաջին հեռուստաընկերության ուղիղ եթերում հակապատերազմական ակցիա անցկացրած խմբագիր Մարինա Օվսյաննիկովան տուգանվել է 30 հազար ռուբլով և ազատ արձակվել։ Որոշումը մարտի 15-ին ընդունել է Մոսկվայի Օստանկինոյի շրջանի դատարանը` նրան մեղավոր ճանաչելով անօրինական ակցիաներին մասնակցելու կոչերի համար։

00:06 16.3.2022

Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսով զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Երկու պաշտոնյաները քննարկել են Ուկրաինայի պատերազմին և Հարավային Կովկասի քաղաքական զարգացումներին առնչվող հարցեր: Այդ մասին հայտնել է Պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

00:08 16.3.2022

Ռուսաստանի Դաշնությունը դուրս եկավ Եվրոպայի խորհրդից: Այդ մասին արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի պաշտոնական ծանուցումը փոխանցվել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին:

Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը նշել է, որ «Եվրոպայի խորհրդում մեծամասնություն կազմած ՆԱՏՕ-ի և Եվրամիության երկրները չարաշահում են այդ հանգամանքը և հետևողականորեն կազմակերպությունը վերածում են հակառուսաստանյան քաղաքականության գործիք»:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG