Մատչելիության հղումներ

Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան սկսվել է Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, հրթիռներ են արձակվել ուկրաինական առնվազն 25 քաղաքների օդանավակայանների և ռազմական ենթակառուցվածքների վրա։ Հարձակումը հետևել է Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։

Պուտինը ստորագրել է օրենք, որով սեպտեմբերի 30-ը սահմանվում է «Ռուսաստանի հետ նոր շրջանների վերամիավորման օր»:

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ամերիկյան Abrams տանկերը հասել են Ուկրաինա։

Ուկրաինական կողմի հարվածների հետևանքով Դոնեցում մեկ մարդ է զոհվել, հայտնում են տեղի իշխանությունները:

Օդեսան կրկին ենթարկվել է օդային զանգվածային հարձակման:

Ուկրաինական կողմը պնդում է, որ ծանր վիրավորվել են Զապորոժիեի՝ ռուսական զորքերի հրամանատարն ու շտաբի ղեկավարը։

Ուկրաինացիները հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կենտրոնակայանին:

Ռուսաստանը և Բելառուսը ստեղծում են անվտանգության համատեղ հայեցակարգ:

09:48 15.3.2022

«Ուկրաինա 24» ալիքը հայտնում է Կիևում երկու ուժգին պայթյունների մասին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Ուկրաինայի վրա հրթիռներ են արձակվել բելառուսական Մոզիրից։ Օդային տագնապ է հայտարարվել Կիևում և երկրի մի շարք այլ վայրերում:

Ուկրաինական լրատվական գործակալությունները հայտնում են, որ Կիևում պայթյունների հետևանքով բնակելի շենք է այրվել։ 10-հարկանի շենքը գտնվում է Պոդոլսկի թաղամասում, որն Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնական թաղամասերից է։

Փրկարարների նախնական տեղեկություններով՝ այրված շենքում մի մարդ վիրավորվել է, նա հոսպիտալացվել է։

Հրդեհը մարվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 7-ին։

10:26 15.3.2022

Ուկրաինայում պատերազմի հետևանքով 90 երեխա է զոհվել, մոտ 100-ը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները՝ վկայակոչելով օմբուդսմեն Լյուդմիլա Դենիսովային։

Դենիսովայի խոսքով՝ տվյալները կարող են թերի լինել. տեղեկություններ չկան բազմաթիվ վայրերից, որտեղ մարտեր և ռմբակոծություններ են տեղի ունենում։

10:27 15.3.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է մոտ ապագայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նոր հեռախոսազրույց ունենալու մտադրության մասին։

«Եվրոպան չի կարող ապահով լինել, եթե Ռուսաստանի հետ երկխոսություն չվարի: Սա մեր պատմությունն է, մեր աշխարհագրությունը: Հետևաբար, առաջիկա մի քանի ժամում ես մտադիր եմ կրկին խոսել նախագահ Պուտինի հետ», - ասել է Ֆրանսիայի նախագահը երկրի Առաջին հեռուստաալիքի եթերում:

10:58 15.3.2022

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ «ջախջախել է» ռուսական տնտեսությունը։

«Ո՞րն է լինելու վերջը, հարցը պետք է ուղղվի Պուտինին: Մենք ամբողջությամբ ջախջախեցինք նրա տնտեսությունը», - ասել է Սաքին ճեպազրույցում:

11:20 15.3.2022

Ուկրաինական լրատվամիջոցները, վկայակոչելով փրկարար ծառայությունը, հաղորդում են, որ Խարկովում գիշերվա ընթացքում արկերից մի քանի տներ և խանութներ են ավերվել ու հրկիզվել, իսկ վերջին 24 ժամվա ընթացքում փլատակներից դուրս են բերվել յոթ զոհվածների մարմիններ։

11:54 15.3.2022

Միացյալ Նահանգների նախագահի խորհրդականը Հռոմում հանդիպել է Չինաստանի կոմունիստական կուսակցության բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Վաշինգտոնը նախազգուշացրել է Պեկինին, որ կլինեն հետևանքներ, եթե որոշում կայացվի աջակցություն ցուցաբերել Մոսկվային Արևմուտքի տնտեսական պատժամիջոցների պայմաններում, հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

12:54 15.3.2022
Կիևում ռուսական զորքերի հրետանային հարվածների հետևանքով բնակելի շենք է այրվել
please wait

No media source currently available

0:00 0:01:14 0:00

15:28 15.3.2022

Ռուսական ուժերը անցած գիշերը հարվածել են Դնեպր քաղաքի օդանավակայանին։

Դնեպրոպետրովսկի մարզի պետական վարչակազմի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն ասել է, որ երկու հրթիռների հարվածներով ավերվել է օդանավակայանի թռիչքուղին, վնասվել է տերմինալը։

16:39 15.3.2022

Կիևի ավտոնորոգման կետերից մեկի աշխատակիցները պատերազմի օրերին փոխել են իրենց մասնագիտությունը։ Այստեղ սկսել են վերանորոգել որպես ռազմավար ուկրաինացիներին անցած ռուսական զենքերը՝ ուկրաինական բանակին ու քաղաքի պաշտպաններին հանձնելու համար։

17:02 15.3.2022

Մոսկվայում այսօր կայացել են Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Հոսեյն Ամիր Աբդոլահիանի բանակցությունները։ Հանդիպմանը հաջորդած մամուլի համատեղ ասուլիսում Աբդոլահիանը նաև հայտնել է, որ նախօրեին երկարատև հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ, ու վերջինիս ուղերձը փոխանցել է Լավրովին։

«Ուկրաինայի արտգործնախարարը խնդրեց պարոն Լավրովին փոխանցեմ, որ Ուկրաինան հանդես է գալիս պատերազմը դադարեցնելու և քաղաքական կարգավորման վրա կենտրոնանալու օգտին», - ասել է նա։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG