- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Եվրամիության անդամ երկրների առաջնորդները համաձայնության չեն եկել Ուկրաինայի անդամակցության արագացված ընթացակարգի շուրջ։
Վերսալում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում եվրոպացի առաջնորդները փոխարենը պայմանավորվել են ավելացնել Ուկրաինային հատկացվող «մարդասիրական, բժշկական և ֆինանսական» օգնությունը, աջակցել փախստականներին, մեծացնել ճնշումը Ռուսաստանի և Բելառուսի վրա։
Դաշինքը Կիևին խոստանում է նաև պատերազմի ավարտից հետո «աջակցել ժողովրդավարական Ուկրաինայի վերականգնմանը»։
Ինչ վերաբերում է Կիևի՝ անդամակցության մասին դիմումին, ինչպես հայտարարել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն՝ գործընթացը ժամանակատար է, և ԵՄ-ին անդամակցելու արագացված ընթացակարգ չկա․ - «Սա ապտակ կլինի Չեռնոգորիայի, Սերբիայի, Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի համար, որոնք այսքան ժամանակ սպասում էին անդամակցության գործընթացին»։
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Կիևը պնդում է, որ Ռուսաստանը Ուկրաինայի հետ սահմանի մերձակայքում գտնվող Բելառուսի բնակավայրի ուղղությամբ կրակ է արձակել` փորձելով Մինսկին ներքաշել ռուս-ուկրաինական պատերազմին։
Ուկրաինայի ռազմաօդային հրամանատարության հաղորդագրության համաձայն` ռուսական ինքնաթիռը Բելառուսի օդանավակայանից օդ է բարձրացել, անցել Ուկրաինայի օդային տարածք, ապա կրակել բելառուսական Կոպանի գյուղի ուղղությամբ:
- Հեղինակ՝ Հրաչ Մելքումյան
Այսօր հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենն ու Վլադիմիր Զելենսկին:
- Հեղինակ՝ Հեղինե Բունիաթյան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արգելել է կանխիկ դոլարի տրամադրումը Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ այդ երկրի սկսած պատերազմին ի պատասխան։ Որոշումը հրապարակվել է Սպիտակ տան կայքում:
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կնոջ և նրա չափահաս երեխաների` Նիկոլայ և Լիզա Պեսկովների նկատմամբ։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է ռուս գործարար Վիկտոր Վեկսելբերգի, ՎՏԲ բանկի խորհրդի տասը անդամների նկատմամբ պատժամիջոցների սահմանման և ընդլայնման մասին:
- Հեղինակ՝ Լուսինե Մուսայելյան
Պաշտոնական Կիևի համաձայն` ռուսական զինուժը հրետակոծության է ենթարկել Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող Մարիուպոլ նավահանգստային քաղաքի մզկիթը, որտեղ 80 խաղաղ բնակիչ էր պատսպարված, այդ թվում` Թուրքիայի քաղաքացիներ։ Թե երբ է տեղի ունեցել հրետակոծությունը, Ուկրաինայի արտգործնախարարությունը չի նշում։