Մատչելիության հղումներ

Ռուսաստանը և Բելառուսը փետրվարի 20-ին կավարտեն համատեղ զորավարժությունները․ Լավրով


Բելառուս - S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը ռուս-բելառուսական համատեղ զորավարժությունների ժամանակ, փետրվար, 2022թ․
Բելառուս - S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը ռուս-բելառուսական համատեղ զորավարժությունների ժամանակ, փետրվար, 2022թ․

Ռուսաստանն ու Բելառուսը փետրվարի 20-ին կավարտեն համատեղ զորավարժությունները, ինչպես և նախատեսված էր, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա մեկնաբանել է Արևմուտքի մտավախությունները, որ ռուսական զորքերը կարող են ավելի երկար մնալ Բելառուսում։

РИА "Новости" գործակալությունը, իր հերթին, հղում անելով Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովին, հայտնում է, որ Բելառուսում ռուսական զորքերի գտնվելու ժամկետի երկարաձգման հարց օրակարգում չկա։

Բելառուսում զորավարժություններն ուժեղացրել են Արևմուտքի մտավախությունները հարևան Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժման վերաբերյալ: Մոսկվան հերքում է նման հարձակման պլանավորումը։

XS
SM
MD
LG