Մատչելիության հղումներ

Շոյգուն Պուտինին զեկուցել է մի շարք զորավարժությունների ավարտի մասին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում զեկուցել է զինված ուժերի մի շարք զորավարժությունների ավարտի մասին, նշելով, որ այս պահին ընթացող մյուս զորավարժություններն էլ մոտենում են ավարտին:

«Վարժանքների մի մասն ավարտվում է, մյուսն առաջիկայում կավարտվի, ուզում եմ նշել, որ բոլոր ուղղություններով մեր զինվորականները ծովային վարժանքներում պայմանական հակառակորդի դեմ գործադրել են պայքարի բոլոր միջոցները, այդ թվում՝ ջրի մակերեսին և անդրջրյա»,- ասել է Շոյգուն:

Ռուսաստանն այսօր օրերին լայնածավալ զորավարժություններ է անցկացնում նաև Բելառուսի տարածքում:

Կիևում և արևմտյան մայրաքաղաքներում մտահոգությամբ են հետևում զորավարժություններին, նշելով, որ զորամիավորումները կարող են օգտագործվել Ուկրաինայի վրա հարձակման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG