Մատչելիության հղումներ

44-օրյա պատերազմում զոհվածների աճյունների նույնականացումն ամբողջովին ավարտվել է․ նախարար


44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների աճյունների նույնականացման գործընթացն ամբողջովին ավարտվել է, այս պահին հետազոտման մեջ չկա որևէ փորձանմուշ, այսօր հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը նաև նշեց, որ կան նույնականացված մարմիններ, մասունքներ, որոնք դեռ հուղարկավորված չեն, այսինքն՝ ծնողները հրաժարվել են ընդունել դատաբժշկական կենտրոնում իրականացված հետազոտության արդյունքները։

Ավելի վաղ զոհվածների և անհետ կորածների հարցերով զբաղվող կոմիտեն հայտնել էր, որ արտերկիր է ուղարկվել 100 վնասված փորձանմուշ, որոնցից չեն նույնականացվել 5-ը։

Ըստ Քննչական կոմիտեի վերջին տվյալների, 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած է 199 զինծառայող և 21 խաղաղ բնակիչ, ընդհանուր առմամբ՝ 220 հոգի։

Պաշտոնական վերջին տվյալներով` պատերազմի հետևանքով Հայաստանում և Արցախում զոհվել է 3 հազար 809 զինծառայող և քաղաքացիական անձ։

XS
SM
MD
LG