Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգը Ալիևի հետ քննարկել է Ադրբեջանից Եվրոպա գազի մատակարարումները


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Ադրբեջանից Եվրոպա գազի մատակարարումները և Ուկրաինայում տիրող իրավիճակը։

«Լավ հեռախոսազրույց նախագահ Ալիևի հետ։ Մենք քննարկեցինք տարածաշրջանային անվտանգությունը և Ռուսաստանի ռազմական ներուժի աճը Ուկրաինայում և մերձակայքում, ներառյալ էներգակիրների շուկաների վրա ազդեցությունները: Ես շնորհակալություն հայտնեցի Ադրբեջանին գազի մատակարարումների ավելացման և Եվրոպային էներգիայի հուսալի մատակարար լինելու համար»,- Թվիթերում գրել է Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG