Մատչելիության հղումներ

ԵՄ-ը բանակցություններ է սկսում Բաքվի հետ գազի մատակարարումների ավելացման շուրջ․ FT


Financial Times-ի տեղեկություններով՝ Եվրամիությունը բանակցություններ է սկսում Ադրբեջանի հետ Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարումների ավելացման շուրջ։

Ուկրաինայի շուրջ Եվրամիության և Ռուսաստանի միջև լարվածության ֆոնին ԵՄ-ում մտավախություն ունեն, որ Մոսկվան կարող է ի պատասխան Արևմուտքի պատժամիջոցների նվազեցնել Եվրոպա մատակարարվող գազի ծավալները։

Պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ Բրյուսելում որպես այլընտրանք են դիտարկում ադրբեջանական գազը։ Այդ նպատակով, ըստ պարբերականի, Եվրամիության էներգետիկ հարցերով հատուկ հանձնակատար Քադրի Սիմսոնը մտադիր է հաջորդ ամսվա սկզբին Բաքու այցելել ՝ Ադրբեջանի Էներգետիկայի, բնական ռեսուրսների նախարարների հետ հանդիպելու նպատակով։

Ադրբեջանը Անդրադրիատիկ խողովակաշարով գազ է արտահանում եվրոպական երկրներ։

XS
SM
MD
LG