Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահը փետրվարի 16-ը հռչակել է Միասնության օր


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղերձով է հանդես գալիս, Կիև, 14-ը փետրվարի, 2022թ․
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղերձով է հանդես գալիս, Կիև, 14-ը փետրվարի, 2022թ․

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 16-ը հռչակել է Միասնության օր և այդ կապակցությամբ դիմել է քաղաքացիներին։ «Համապատասխան հրամանագիրն արդեն ստորագրված է», - ասել է նա։

«Այդ օրը մենք կկախենք ազգային դրոշները, կկապենք կապույտ և դեղին ժապավեններ և մեր միասնությունը ցույց կտանք ամբողջ աշխարհին», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ, այդ թվում՝ գերմանական Spiegel-ը, փետրվարի 16-ը նշել էին որպես Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման ենթադրյալ օր։

Միացյալ Նահանգների և մի շարք այլ երկրների պաշտոնյաները հայտարարել են, որ արդեն այս շաբաթ ռուսական ներխուժումն Ուկրաինա շատ հավանական է։ Միաժամանակ ընդգծվում է, թե դեռևս վստահություն չկա, որ Ռուսաստանն իսկապես կորոշի ներխուժել։

Ռուսաստանը հերքում է, թե ներխուժման ծրագրեր ունի։ Երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեկ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ լայնածավալ զորավարժություններ են ընթանում, սակայն դրանց մեծ մասը շուտով կավարտվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG